|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ստամբուլում հայտնաբերվել է ամերիկացի լուսանկարիչ Սառա Սիերայի դիակը` որովայնի շրջանում հասցված մի քանի վնասվածքներով: «Հյուրիեթ»-ը գրում, որ ոստիկանությունն առնվազն 10 մարդ է ձերբակալել:
33-ամյա Սիեռան, ով 2 երեխաների մայր էր, ճամփորդելու նպատակով միայնակ մեկնել էր Թուրքիա, բայց հենց Միացյալ Նահանգներ վերադառնալու օրը` հունվարի 21-ին, անհետացել էր: Ոստիկանությունը հույս ուներ նրան ողջ հայտնաբերել, քանի որ այս ընթացքում նրա հեռախոսը երկու անգամ միացվել էր եւ նորից անջատվել: