|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լեհաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները եւ տեղի իրավապաշտպանները բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի իշխանությունների դեմ: Contact.az լրատվական կայքի հաղորդմամբ` ցուցարարները հավաքվել են Վարշավայում գտնվող Ադրբեջանի դեսպանատան մոտ եւ պահանջել, որ Բաքվում ազատ արձակվեն բոլոր այն երիտասարդ ակտիվիստները, որոնք ձերբակալվել էին մայրաքաղաքում անցկացված ցույցերի ժամանակ:
Ձերբակալվածներից մեկը` բլոգեր Էմին Միլին, պետք է ելույթ ունենար Վարշավայում` ժողովրդավարության մասին համաժողովում: