|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը համատեղ իրականացնում են ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը:
ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը yerkir.am-ին տեղեկացրեց , որ ստեղծված օպերատիվ քննչական խումբը ղեկավարում է ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Մնացական Մարուքյանը:
Խմբի կողմից մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնք ստուգվում են: Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, մատնադրոշմային և այլ փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: