|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«ՀԱԿ ջան, սիրուն չի»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա նաեւ նշել է, որ վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին միակ դիսոնանսը ՀԱԿ-ի որոշ գործիչների կողմից հնչեցվող հին և մաշված երգացանկն է:
«Վինիլային ձայնասկավառակի վրա գրված, պատեֆոնային ակուստիկայով այս կատարումները իշխանությունների հասցեին մեղադրանքերի ստանդարտ կոմպլեկտ են հիշեցնում: Հակաիշխանական այս մուղամը գուցե դեռևս ունի իր երկրպագուների շրջանակը, սակայն վաղուց չի կարող քաղաքական զարգացումների հիթ-շքերթում հայտնվել: Այն էլ այս օրերին»,- նշված է Աշոտյանի տարածած հաղորդագրության մեջ: