|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի բացահայտումը պահանջում է դեռևս հին հռոմեացիներին հուզող հարցի պատասխան` ԻՍԿ Ո՞ՒՄ ԷՐ ԴԱ ՁԵՌՆՏՈՒ. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Ինչ նպատակն էին հետապնդում հանցագործները, դժվար չէ կռահել`
ա. իրավիճակի ապակայանացման փորձ
բ. ընտրությունների ստվերման փորձ
գ. միջազգային գնահատականները սաստկացնելու փորձ
դ. նոր ընտրությունների նշանակում /թեկնածուի, Աստված հեռու պահի, մահվան դեպքում ըստ Ընտրական օրենսգրքի հոդված 98 կետ 3/»: