|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դանիայում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի ''A'' կարգի միջազգային մրցաշար, որտեղ իր մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանի հավաքականը:
Մեր տղաներն իրենց ուժերն են չափել Հունգարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և տանտերերի հավաքականի ըմբիշների հետ:
Հայ ըմբիշները նվաճել են յոթ մեդալ և թիմային հաշվարկով զբաղեցրել առաջին հորիզոնականը: Ոսկե մեդալ են նվաճել Սասուն Ղամբարյանը, Արթուր Շահինյանը և Արթուր Ալեքսանյանը (Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր), երկրորդ տեղեր են գրավել Տիգրան Թորոսյանը ու Սարգիս Տոնոյանը, երրորդ՝ Արամ Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը:
Հավաքականի տղաներն արդեն փետրվարի 3-ից կմասնակցեն Երևանում անցկացվող ուսումնամարզական հավաքին, որին հրավիրված են ընդհանուր թվով 24 ըմբիշներ: