|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը դեռ 2012-ին նշել էր, որ ցանկանում է երաժշտական ակադեմիա հիմնադրել, որպեսզի լուծի ֆիլհարմոնիկի, ինչպես նաեւ այլ նվագախմբերի սերնդափոխության հարցը:
Yerkir.am-ի հետ զրույցում Թոփչյանը նշեց, որ ակադեմիայի հետ կապված բոլոր հարցերը լուծվել են, բացի մեկից` տարածքից: Ըստ Թոփչյանի` ֆիլհարմոնիկի երաժիշտների համար շատ դժվար կլինի փորձերից հետո գնալ, ասենք, Զեյթունում կամ էլ Հարավարեւմտյան թաղամասում դաս տալ:
«Ես անգամ հովանավոր գտա, սակայն տարածքի հարցն այդպես էլ չի լուծվում»,- ասաց նա:
Թոփչյանը նշեց նաեւ, որ ակադեմիայի բացման դեպքում համագործակցեին նաեւ երաժշտական դպրոցներից մեկի հետ, քանի որ փորձի փոխանակումը մեծ դեր է խաղում: