|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանական իշխանությունների` Իսմայիլըում ցուցարարների, լրագրողների և բլոգերների նկատմամբ ուժի կիրառումը. տեղեկացնում է Contact.az-ը:
«Այնպիսի տպավորություն է, որ Ալիևի վարչակազմի` ազատությունների նկատմամբ արհամարհանքը սահման չունի: Իշխանությունները փորձում են լռեցնել նրանց, ովքեր բարձրաձայնում են երկրում մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարման մասին: Եվ այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, եր ԵԽԽՎ-ն մերժում է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունը դատապարտող բանաձևը»,- հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը: