|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հունվարի 31-ին Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում Միացյալ Թագավորության Candoco պարային խմբի անդամները, Գյումրիի և Երևանի խուլ պարողները ու «Միհր» թատերական խմբի ներկայացուցիչները լրագրողների համար կներկայացնեն պարային համարներ:
Candoco պարային խումբը Միացյալ Թագավորությունում ներառական պարարվեստի ոլորտի առաջատարներից է, որի դասընթացավարները կանցկացնեն երկօրյա վարպետության դասընթաց:
Candoco ներառական պարային ընկերությունը հիմնադրվել է 1991-ին, որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ: Candoco-ի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային կարողությունների մասին պատկերացումները և արվեստի ուժի միջոցով ստիպում հավատալ մարդկային անսահման հնարավորություններին: