|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը, բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, ծովակալ Հեռնան Կույումջյանը, գնդապետ Ռուբիկ Գալստանյանը հունվարի 27-ին այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Բարձրաստիճան զինվորականները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հանդիպել են Հայոց ցեղասպանության ինտիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: