|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրացական «Դիմադրության շարժման» առաջնորդներ Դավիթ Թարխան-Մոուրավին, Սոսո Մանջավիձեն եւ Իրմա Ինաշվիլին պահանջում են արագացված կարգով Սահմանադրական դատարանում քննարկել երկրի նախագահի լիազորությունների ժամկետի հարցի հետ կապված հայցը:
2006 թվականի սահմանադրական փոփոխություններով` Սահակաշվիլին իր լիազորությունների ժամկետը երկարաձգել է 9 ամսով` 2013 թ. հունվարից մինչեւ հոկտեմբեր, եւ հայցով պահանջվում է այդ որոշումը չեղյալ հայտարարել:
Կքննարկի՞ արագացված կարգով Սահմանադրական դատարանը հայցը, կորոշվի այսօր. տեղեկացնում է Apsny.ge-ն: Ի դեպ, ուշագրավ է, որ դատարանում պատասխանող կողմը Վրաստանի խորհրդարանն է:
Եթե ՍԴ-ն չբավարարի հայցը, Մանջավիձեն հայտարարել է, որ չեն բացառվում բողոքի ակցիաները, քանի որ Սահակաշվիլին զավթել է իշխանությունը: