|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Երևանում քննարկել են ռազմական համագործակցության հարցեր. այս մասին հանդիպումից հետո հայտարարել է Սեյրան Օհանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
«Մենք քննարկել ենք նաև ռազմակայանի տեղակայման հարցը»,- ասել է Օհանյանը` հույս հայտնելով, որ Շոյգույի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման համար: