|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 28-30-ը կմեկնի Լոնդոն` մասնակցելու Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին:
Համաժողովի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա «Շախմատը դպրոցում. հաջողության հայկական պատմություն» զեկույցով` ներկայացնելով Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման ծրագրի ներդրման փորձը: Համաժողովի ընթացքում նախատեսվում են կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ քննարկումներ և մի շարք երկկողմ հանդիպումներ:
ՀՀ պատվիրակության կազմում է նաև Հայաստանի Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: