|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եմենի իշխանությունները մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ հայտարարում են, որ Ադեն նավահանգստում առգրավել են մեծ քանակությամբ անօրինական զինամթերք, որն արտադրվել է Թուրքիայում: «Հյուրիեթ» պարբերականի հաղորդմամբ` ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 3.780 հրացան: Իշխանությունները պնդում են, որ դրանք կենցաղային իրերի անվան տակ ներմուծվել են Թուրքիայից:
Նախորդ անգամ զենքը թաքցված էր եղել թխվածքաբլիթի համար նախատեսված տուփերում, իսկ թուրքական իշխանությունները հերքել էին` Եմեն զենք արտահանելու տեղեկատվությունը: