|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն հայտնել էինք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ազատվել է պաշտոնից և փոխվարչապետի լիազորություններից: Սակայն պարզվում է` ռուսական ԶԼՄ-ների տարածած լուրերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը. գրում է ARMENIA Today-ը:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ազատվել է փոխվարչապետի լիազորություններից` մնալով իր պաշտոնում: Այդ մասին ասված է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի համապատասխան հրամանում, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
Նշենք, որ Իվանիշվիլիի նման որոշման պատճառը չի նշվում: Հայտնի չէ նաև նոր փոխվարչապետի անունը: