|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ. տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Հեռախոսազրույցը կայացել է կողմերի միջև պարբերական բնույթ կրող շփումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցեր և մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Մոսկվայում՝ երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգի հարցերն ավելի մանրամասն քննարկելու համար: