|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Գուրգեն Բեսալյանին. տեղեկացնում է Новости-Грузия-ն:
«Հետաքննությամբ պարզվել է, որ նա, ցանկանալով խուսափել հարկերի վճարումներից, շրջանցելով մաքսային ծառայությունը, Արաբական Միացյալ Էմիրություններից Դուբայ-Թբիլիսի չվերթով ներկրել է չհայտարարագրված թանկարժեք բբջջային հեռախոսներ` Iphone 4s, Iphone 5, Samsung galaxy s3` 19245 լարի (մոտ 11,5 հազար դոլար) ընդհանուր արժեքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Վրաստանի օրենսդրության` նման արարքի համար նախատեսվում է 3-7 տարի ազատազրկում: