|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվգենի Կասպերսկին Մյունխենում համաժողովի ժամանակ կարծիք է հայտնել, որ 10 տարի անց համակարգչային վիրուսները ֆիզիկական վնաս կկարողանան հասցնել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Վիրուսների հնարավորությունները բաց են բոլորի համար` պետությունների, կազմակերպությունների, անգամ` կալանավորների և ահաբեկիչների»,- նշել է Կասպերսկին` հավելելով, որ, օրինակ, ամերիկյան բանտերը դեպի համակարգչային ցանց մուտք ունեն, ինչի արդյունքում կալանավորները ապագայում կկարողանան սմարթֆոնների միջոցով բացել բանտախցի դռները: