|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ կառավարության՝ Մելիք Ադամյան փողոցում գտնվող դահլիճում թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակի շնորհանդեսից առաջ կազմակերպիչները բավական ժամանակ նախապատրաստել են հավաքված երիտասարդներին, թե ինչպես, ինչ ոգևորությամբ պետք է դիմավորեն Սերժ Սարգսյանին. գրում է «Ժամանակը»։ Անգամ մեկը Սերժ Սարգսյանի փոխարեն անցել է երիտասարդների միջով, ում պետք է ոգևորությամբ և ծափերով դիմավորեին։
«Վանկարկումները՝ գնացինք` Հայաստան»,- գոչել է հաղորդավարը: «Հա-յաս-տան»,- կրկնել են հավաքված երիտասարդները։ Վարողը պահանջել է «ավելի շատ և ավելի ջերմեռանդ» վանկարկել։ Հետո սովորեցրել է վանկարկել «հաղթանակ» բառը՝ «Վանկարկում ենք հաղթանակը, ուշադրություն` երեք-չորս»։ «Ով ալարի, տղա չի ունենա»,- երիտասարդներին «սպառնացել» է Նազենի Հովհաննիսյանը: