|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, Մոսկվայում մասնակցել է անցած շաբաթ սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի հուղարկավորությանը. գրում է 168.am-ը: Լրատվական կայքը, հղում տալով իր աղբյուրներին, նշում է, թե նախապես որոշված է եղել, որ Վարդան Ղուկասյանը ևս պետք է ներկա լիներ Ուսոյանի հուղարկավորությանը, սակայն, քանի որ այն հայտնի պատճառներով հետաձգվել և տեղի է ունեցել հունվարի 20-ին, Գյումրիի քաղաքապետը չի մեկնել Մոսկվա: Այդ օրը համընկել է նրա ծննդյան օրվա հետ:
Փոխարենը՝ Ղուկասյանների ընտանիքի անունից Դեդ Հասանին հրաժեշտ է տվել Սպարտակ Ղուկասյանը, ով հայտնի է քրեական աշխարհում ունեցած կապերով և «օրենքով գող» դառնալու ցանկությամբ:
Խնդիրն այն է, սակայն, որ անցած տարվա հայտնի իրադարձությունների պատճառով խուլիգանության մեջ մեղադրվող, որոշ ժամանակ հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը Հայաստան վերադառնալուց հետո ազատ էր արձակվել` բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ: