|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը լավատեսորեն է նայում ռուս-վրացական հարաբերությունների հեռանկարին: Интерфакс գործակալության տվյալներով` վրաց եկեղեցու առաջնորդն այդ մասին հայտարարել է Մոսկվայում` Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպումից հետո:
«Կարծում եմ` մերայցը կծառայի փոխըմբռնմանը, մեր ժողովուրդների միջեւ եղբայրական կապերի ամրապնդմանը, եւ այն հիմնախնդիրները, որոնք գոյություն ունեն մեր պետությունների միջեւ, դրական լուծում կստանան»,- նշել է Իլյա Երկրորդը:
Նրա խոսքերով` եկեղեցին արել է ամեն հնարավորը երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերը պահպանելու համար:
Իլյա Երկրորդը Ռուսաստանում է պատրիարք Կիրիլի հրավերով: Նախատեսվում է նաեւ նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: