|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ժամանակի» տեղեկություններով` ԱԺ նախագահ, նախագահի ընտրությւոններում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը երեկ ուշ երեկոյան ճաշկերույթ է կազմակերպել ԵԽԽՎ դիտորդների հետ: Այդ պատճառով նա ,ՀՀԿ երեկվա գործադիրի նիստը դեռ չավարտված, լքել է ՀՀԿ գրասենյակը:
Թե ինչ առիթով է Սերժ Սարգսյանի շտաբի պետը ճաշկերույթ կազմակերպել ԵԽԽՎ դիտորդների համար, հայտնի չէ: Թերեւս պարոն Աբրահամյանը որոշել է մի փոքր թեժացնել Հայաստան ժամանած դիտորդների առօրյան:
Ինչպես հայտնի է, դիտորդներն արդեն նկատել են, որ ընտրությւոններից մեկ ամիս առաջ հանրությունը չունի ո՛չ բավարար հետաքրքրվածություն, ո՛չ էլ վստահություն ընտրությունների նկատմամբ: