|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ճապոնական ANA ավիաընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է իրեն պատկանող բոլոր «Բոինգ-787»-ների` «Երազանքի ինքնաթիռների» թռիչքները: Պատճառը Տակամացուի օդանավակայանում այդ ինքնաթիռների հետ կապված հերթական վտանգավոր միջադեպն է. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել օդաչուների առանձնախցում ծխի առաջացման հետեւանքով: Ինքնաթիռում եղել է 497 ուղեւոր: Բոլորը տարհանվել են:
Անցյալ շաբաթվա սկզբից նման ինքնաթիռների հետ արդեն 7 արտակարգ միջադեպ է տեղի ունեցել, բոլոր դեպքերում` տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել: