|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հնդկաստանում սկսվել են տոնակատարությունները` կապված տասնամյակի խոշորագույն կրոնական տոնի հետ. հայտնում է ИТАР-ТАСС-ը: Սպասվում է, որ այս տարի տոնակատարություններին կմասնակցի ավելի քան 100 մլն մարդ:
Կումբհա Մելա փառատոնը կամ Ջրաշուշանների տոնը հնդկական դիցաբանության հետ է կապված և նշվում է 12 տարի մեկ: Ըստ առասպելի` անմահության ըմպելիքի մի քանի կաթիլներ ընկել են 4 քաղաքներում, որոնցով էլ մարդիկ պետք է հերթով շրջեն: Առաջինը Ալլահաբադ քաղաքն է: Այստեղ մարդիկ պետք է լողանան Գանգես գետի ջրերում: Այդ ծիսակարգի շնորհիվ մարդիկ մաքրվում են մեղքերից: