|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պակիստանի անվտանգության ուժերը այսօր առավոտյան օդ են կրակել եւ մահակներ կիրառել «Միլիոնների երթ»-ի մասնակցիներին Իսլամաբադի կենտրոնից ցրելու համար: Ցուցարարները դիմադրել են ոստիկաններին, որոնք ցանկացել են ձերբակալել նրանց առաջնորդող քարոզիչ Թահիր Քվադրիին, եւ ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել:
Նախնական տվյալներով` ակցիայի 6 մասնակից վիրավորվել է:
Հիշեցնենք, որ երեկ Քվադրին քայլերթ էր կազմակերպել դեպի Իսլամաբադ` պահանջելով ընտրությունների նախաշեմին արմատական բարեփոխումներ իրականացնել: Երթին, որը սկսվել էր Լահոր քաղաքից, տասնյակհազարավոր մարդիկ էին միացել: