|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը մոտ երկու ամիս Հյուսթոնի հիվանդանոցում գտնվելուց հետո երեկ դուրս է գրվել. հայտնում է Associated Press-ը:
Բժիշկների խոսքերով` 88-ամյա նախկին նախագահը գրեթե առողջ է, նա իրեն լավ է զգում, սակայն պետք է շարունակի ֆիզիոթերապիայի կուրսը:
Բուշ-ավագը ասել է, որ շատ գոհ է բժշկական անձնակազմից և իր շնորհակալությունն է հայտնել համաքաղաքացիներին նամակների և բարեմաղթանքների համար:
Հիշեցնենք, որ Բուշ-ավագը հոսպիտալացվել էր նոյեմբերի 23-ին` բրոնխիտի գանգատներով: