|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Միացյալ Թագավորության թագուհու Bentley մակնիշի` 16 մլն դոլար արժողությամբ ավտոմեքենան ցրտերի պատճառով գործի է դրվել յոթերորդ անգամից. տեղեկացնում է Newsru-ն:
Կիրակի օրը թագավորական զույգը մասնակցել է թագավորական կալվածքներից ոչ հեռու գտնվող Սբ Մարիա Մագթաղենացու եկեղեցում ծիսակատարության: Նորֆոլք կոմսությունում գտնվող կալվածքում թագուհին ավանդաբար նշում է Նոր տարին եւ Սուրբ Ծննդյան տոնը:
Տունդարձին թագուհու վարորդին չի հաջողվել միանգամից գործի գցել մեքենան, ինչին թագուհին արձագանքել է ժպիտով: Իսկ թագուհու 91-ամյա ամուսինը` արքայազն Ֆիլիպը, չի ցանկացել համբերել ու ոտքով է տուն գնացել` չնայած ուժեղ քամուն: