|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունվարի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ. տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ողջունելով և շնորհավորելով հյուրին, նշեց, որ Հայաստանը, կարևորելով Ինդոնեզիայի հետ հարաբերությունները՝ նախատեսում է այս տարի դեսպանատուն բացել Ինդոնեզիայում, ինչով նոր լիցք և որակ կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը: