|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը համաձայնել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբանների առաջարկի հետ` երկրի գանձարան վերադարձնել 18 միլիոն եգիպտական ֆունտ (2,7 միլիոն դոլար). հայտնում է Лента.ру-ն:
Այդ գումարով Մուբարաքը պետությանը կփոխհատուցի «Ալ Ահրամ» մեդիահոլդինգից նախկինում ստացած նվերների արժեքը: Եգիպտոսի նախկին նախագահի ընտանիքը գումարը պետք է վճարի երկու օրվա ընթացքում: Փոխարենը փաստաբանները պահանջում են, որպեսզի Մուբարաքի գործի քննությունը դադարեցվի։
Հունվարի 13-ին Եգիպտոսի Վճռաբեկ դատարանը բավարարել է նախկին նախագահի գործի վերանայման միջնորդությունը: Նոր լսումների ժամկետը դեռևս հայտնի չէ։