|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վարել պատմության աղավաղման և Հայոց պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականություն, որի վառ վկայությունն է Ջուղան:
Համացանցային մի շարք կայքեր, որոնք ներկայացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, հակասում են նրանց կողմից տարվող հակահայկական քարոզչությանը, ինչի համար էլ պարբերաբար ենթարկվում են կիբերհարձակումների: Այս համատեքստում, պատահական չէ, որ երեկ հաքերային հարձակման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի կայքը /www.armmonuments.am/, քանի որ այնտեղ ներկայացված մշակույթը հակասում է ադրբեջանական քարոզչությանը և ներկայացնում իրականությունը:
Տեղեկացնենք նաեւ, որ կայքի աշխատանքներն այժմ վերականգնվել են: