|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ժամանակի» տեղեկություններով` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել կատարվել է չարթերային թռիչքով, ինչը շատ ավելի թանկ է, քան սովորական չվերթով թռչելը։ Ըստ թերթի` ԱԺ նախագահն իր արտասահմանյան գրեթե բոլոր գործուղումների ժամանակ հատուկ ինքնաթիռ է վարձակալում։ Բնականաբար, դա բավականին թանկ է նստում ԱԺ բյուջեի վրա։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա, ինքնաթիռի ծախսերից բացի, ԱԺ բյուջեից բավականին կլորիկ՝ մինչեւ 40-50 հազար դոլարին հասնող գումար էլ վերցնում է այնտեղ ծախսելու համար՝ հետագայում դա ձեւակերպելով որպես ներկայացուցչական ծախսեր։
Ավելի քան մեկ ամիս առաջ «Ժամանակը» դիմել էր ԱԺ լրատվական ծառայություն` ԱԺ նախագահի որոշ ծախսերի համար տեղեկատվություն ստանալու համար, բայց մինչ օրս այդ հարցերի պատասխանը չի ստացել: