|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրացական ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք պահանջում են նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վաղաժամ հրաժարականը, միլիոն ստորագրություն են հավաքել` ի պաշտպանություն իրենց պահանջի. գրում է Коммерсантъ-ը:
Օրերս այդ կազմակերպությունների ներկայացուցիչները հանրահավաք էին կազմակերպել Թբիլիսիում` նախագահական պալատի առջեւ: Նրանք ցանկացել էին հուշագիր փոխանցել նախագահին, սակայն աշխատակազմից ոչ ոք դուրս չէր եկել:
Ստորագրահավաքը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: Թե ինչպես է հաստատվելու ստորագրությունների իրական լինելը, չի նշվում: