|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սիրիայի ներքին ընդդիմությունը` ի դեմս Ազգային համակարգող հանձնաժողովի, նախագահ Բաշար Ասադի` սիրիական ճգնաժամից դուրս գալու ծրագիրը «անիրականանալի ու անիրատեսական» է համարում: Այդ մասին հանձնաժողովի ներկայացուցիչները հայտնել են Դամասկոսում երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Սիրիական ճգնաժամից դուրս գալը հնարավոր չէ առանց միջազգային կոնսենսուսի»,- ասել է հանձնաժողովի ղեկավար Հասան Աբդել Ազիմը` ընդգծելով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև սիրիական հարցի շուրջ փոխհամաձայնության հասնելու կարևորությունը:
«Ասադի նախաձեռնությունը շատ ուշացած է: Ժողովրդի ու իշխանության, ինչպես իշխանության ու ընդդիմության միջև վստահությունը վաղուց արդեն չկա»,- ասել է նա: