|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Աֆրիկյան երկրներից մեկից Դուբայ մեկնող բեռնատար ինքնաթիռը հունվարի 1-ին միջանկյալ վայրէջք էր կատարել Ստամբուլի օդանավակայանում` լիցքավորման համար, սակայն մինչ օրս չի կարողանում շարունակել թռիչքը անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով. տեղեկացնում է Regnum գործակալությունը:
Մաքսային ծառայության աշխատակիցները Airbus-A300 F ինքնաթիռում հայտարաբերել են 1,5 տոննա ոսկի` ձուլակտորներով: Թուրքական ԶԼՄ-ները վարկած են առաջ քաշել, թե ոսկին նախատեսված է Իրանի համար, որի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, եւ չվերթը Դուբայով է կազմակերպվել` կասկածներ չառաջացնելու համար: