|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին իրեն «երկինք-երկինք» դասի 117 Sidewinder հրթիռներ վաճառելու խնդրանքով, որոնք համալրելու են երկրի ռազմաօդային ուժերի զինանոցը: Այդ մասին, ըստ vesti.az-ի, հայտնել է ԱՄՆ ՊՆ անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը:
Գործակալությունն արդեն տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին Թուրքիային` 140 մլն դոլարի հրթիռներ վաճառելու հնարավորության մասին: Եթե Կոնգրեսը 15 օրվա ընթացքում չմերժի գործակալության հայտը, գործարքը կկայանա:
Գործակալությունը Կոնգրեսին վստահեցրել է, որ գործարքը չի խախտի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը, նաեւ նշել է, որ Թուրքիայի պաշտպանական կարողությունների ամրապնդումը չի հակասում Վաշինգտոնի շահերին: