|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ՕԵԿ-ի 11-րդ համագումարում կուսակցության քարտուղար Արթուր Ղուկասյանը ներկայացրեց կուսակցությանը վերաբերող որոշ թվեր: Մասնավորապես, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից դասեր քաղելով, ՕԵԿ-ը մայիսի 20-ին որոշում էր ընդունել կուսակցության վերակազմավորման մասին, ըստ որի՝ պետք է բարդացվեր կուսակցությանն անդամակցելու կարգը` փորձաշրջան եւ կուսակցականների երաշխավորություն կիրառելով կուսակցությանն անդամագրվել ցանկացողների համար:
Այս որոշումն ուղղված էր պատահական մարդկանցից ձերբազատվելուն:
«Վերջին 7 ամիսների ընթացքում, դեկտեմբերի 20-ի դրությամբ, կուսկացությունում վերահաստատվել եւ ընդգրկվել են 71 հազար 318 քաղաքացիներ: Կուսակցության անդամների 63 տոկոսը կանայք են»,-նշեց ՕԵԿ քարտուղարը: