|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևան-Վարդենիս գլխավոր մայրուղին անցնում է Լիճք գյուղի միջով (3կմ հատված): Պատկերացրեք, թե ինչ արագությամբ են մեքենաներն անցնում՝ չնայած արագությունը սահմանափակող նշանների առկայությանը:
Մարդկանց հետիոտն երթևեկության հատվածն էլի նույն մայրուղին է, որտեղ ընդհանրապես մայթ ասածը չկա. տեղեկացնում է «Մարտունի Ինֆոտունը»: Ճանապարհից դուրս գալուն և ավտոպատահարներից խուսափելուն խանգարում են ջրահեռացման առուներն ու ցանկապատերը: Ջրահեռացման խողովակներն էլ հաճախ խցանվում են՝ վտանգավոր ճանապարհահատվածով անցնող մարդկանց համար լրացուցիչ դժվարություն առաջացնելով: