|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական բաժինն այսուհետ կղեկավարի հենց ինքը: Նշենք, որ մինչ Իվետա Տոնոյանի նշանակումը լրատվական բաժնի ղեկավարը Պետրոս Ղազարյանն էր:
Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Պետրոս Ղազարյանը շարունակում է մնալ «Կենտրոն»-ում, վարել իր հեղինակային հաղորդաշարարը, ունի նաեւ նոր նախագծեր:
Նշենք նաեւ, որ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Արայիկ Կեսոյանին էլ կփոխարինի հեռուստաընկերության գովազդային բաժնի պատասխանատու Գոռ Մարտիրոսյանը: