|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին այսօր նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին կհայտնի իր հրաժարականի մասին. տեղեկացնում է Reuters-ը ` վկայակոչելով կառավարական շրջանակների տեղեկացված աղբյուրներ: Մոնտին իր որոշման մասին կհայտնի, երբ Իտալիայի խորհրդարանը ընդունի 2013-ի բյուջեն:
Վարչապետը հրաժարականի մտադրություն էր հայտնել դեռեւս դեկտեմբերի սկզբին, քանի որ չէր զգում, որ իր աշխատանքը լիարժեք հավանություն է գտնում պատգամավորների կողմից:
Կիրակի օրը Մոնտին մամուլի ասուլիս է հրավիրելու, որի ընթացքում հայտարարելու է` մտադի՞ր է դարձյալ այդ պաշտոնն ակնկալել 2013 թվականի փետրվարին կայանալիք ընտրություններից հետո: