|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարի հյուրերն արդեն ժամանել են: Այստեղ են «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ազատ դեմոկրատների» անդամ Արարատ Զուրաբյանը, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀԱԿ-ին մաս կազմող այլ կուսակությունների ներկայացուցիչներ, բացի ՀՀՇ-ից:
Ուշագրավ է, որ թե' Արարատ Զուրաբյանը, թե' Հրանտ Բագրատյանը որևէ բառ լրագողների հետ հրաժարվում են փոխանակել: Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումից առաջ ընկավ և հրապարակեց իր որոշումը, Հրանտ Բագրատյանը չպատասխանեց, միայն զարմացած նայեց` առանց որևէ բառ արտաբերելու: Զուրաբյանն էլ առանց հարց լսելու միանգամից հայտարարեց, որ ինքը որևէ հարցի պատասխանել չի ուզում: