|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալգաթ Իբրահիմը, որն դեկտեմբերի 17-ին հայտարարել էր իր հրաժարականի մասին, մտքափոխ է եղել. հայտնում է France-Presse-ը:
Հիշեցնենք, որ որոշումը Իբրահիմը կայացրել էր դատավորների գործադրած ճնշումների հետևանքով. նրանք էին պահանջում դատախազի հրաժարականը: Դատավորների այդ պահանջը և նրանց բողոքը կապված է Մուրսիի` Սահմանադրությունում կատարած փոփոխությունների հետ, որոնք ընդլայնել էին նախագահի լիազորությունները և սահմանափակել դատական համակարգի իրավունքները: Դատավորները զրկվել էին նախագահի որոշումները վերահսկելու իրավունքից: