|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին չեն հրավիրել պետական նշանակության միջոցառման` թուրքական արտադրության Gokturk-2 արբանյակի արձակմանը, մինչդեռ դրան մասնակցել են երկրի վարչապետը, խորհրդարանի նախագահը, ԶՈւ գլխավոր շատբի պետը:
CNNTurk-ին վարչապետի լիազոր ներկայացուցիչները հայտնել են, որ միջոցառման կազմակերպմամբ իրենք չեն զբաղվել: Խուսափելով կոնկրետ պատասխանից` արդյունաբերության նախարարությունում ասել են, որ միջոցառումը կազմակերպել էին Տիեզերական տեխնոլոգիաների հետազոտական ինստիտուտը եւ TUSAŞ ընկերությունը:
Թուրքիայի նախագահական պալատի աղբյուրը մտահոգություն է հայտնել, որև նախագահին հրավեր չի ուղարկվել: