|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիայում պատրաստ են ընդունել ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին, ով օրերս տեղափոխվել է Բելգիա և հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից. հայտնում է Интерфакс-ը:
Կադիրովը նշել է, որ, ըստ երեևույթին, Դեպարդիեն Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու իր պատճառներն է ունեցել, և ինքը մտադիր չէ քննարկել դերասանի այդ քայլը:
«Ես գիտեմ, որ Դեպարդիեն չի բացառում Ռուսաստանում բնակվելու հավանականությունը: Եթե երկրի ղեկավարությունը դրական որոշում կայացնի և նրան ռուսական քաղաքացիություն տրամադրի, մենք ուրախ կլինենք մշակույթի վառ գործչի համար արժանի պայմաններ ստեղծել մեր հանրապետությունում»,- լրագրողներին ասել է Չեչնիայի նախագահը: