|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների նոյեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները. այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում:
Վերջում քաղաքապետը նաև հանձնարարել է մինչև տարեվերջ նախնական ամփոփել վարչական շրջանների կողմից այս տարի կատարած աշխատանքների արդյունքները, որի համաձայն, լավագույն ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմերը կարժանանան հերթական խրախուսանքին: