|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ Քոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում կրակ են բացել Sandy Hook դպրոցում, ինչի հետևանքով զոհվել է 27 մարդ, այդ թվում` տարրական դասարանի 20 երեխա. հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Ոստիկանության հաղորդմամբ` հանցագործը մահացել է տեղում: Պարզվել է նրա ինքնությունը: Նա 20-ամյա մի երիտասարդ էր` Ադամ Լանց անունով, որը կարող էր կապ ունենալ դպրոցի հետ: Ի դեպ, նրա մասին այլ մանրամասներ են հայտնի դարձել: Ոճրագործության օրը երիտասարդը կրակ է բացել դասարաններից մեկում, որտեղ նրա մայրը դաս տալիս է եղել: Ականատեսների խոսքով` նա սկզբում սպանել է մորը:
Միջադեպի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն հանդես է եկել ցավակցական ուղերձով: