|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2013 թվականի հունվարից Թուրքիան կվերսկսի բանակցությունները Եվրամիությանը անդամակցելու համար. ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը:
Ըստ Anadolu գործակալության` նա հայտարարել է, որ Կիպրոսի` ԵՄ-ում նախագահության ընթացքում` 2012 թվականի օգոստոսից, դադարեցվել են բոլոր բանակցությունները ԵՄ-ի հետ, սակայն երբ նախագահությունը փոխանցվի Իռլանդիային, դրանք կվերսկսվեն:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւս հայտարարել էր, որ Թուրքիան կխզի կապերը ԵՄ-ի հետ Կիպրոսի Հանրապետության` Միությունում նախագահելու ընթացքում: