|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Freedom House-ի` աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ 2012 թվականի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ անազատ երկիր:
Մամուլն այստեղ ազատ չէ, իսկ համացանցը ազատ է մասամբ: Մի քանի ընդդիմադիր կայքեր փակվել են իշխանությունների կողմից: Ի դեպ, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում համացանցի արագությունը շատ ցածր որակի է և չի համապատասխանում նրան, ինչը գովազդվում է:
Freedom House-ի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում շարունակում են ձերբակալել և բերման ենթարկել ցուցարարներին և ընդդիմադիր լրագրողներին:
Հիշեցնենք, որ Freedom House-ի այս տարվա զեկույցով` Հայաստանում մամուլը ազատ է մասամբ: