|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ 18 պաշտոնյաների: Այդ մասին հայտարարել է Իրանի դատական համակարգի ղեկավարի տեղակալ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին. տեղեկացնում է FarsNews-ը:
Ըստ նրա` Իրանը մեծ թվով փաստաթղթեր ունի, որոնք ապացուցում են Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած հանցագործությունները: «Եթե դատավորները լինեին անկախ իրավաբաններ եւ միջազգային հանրության ներկայացուցիչներ, ամերիկացի հանցագործներին հնարավոր կլիներ ավելի արագ պատասխանատվության կանչել: Ցավոք, նման բան դեռեւս հնարավոր չէ, քանի որ ԱՄՆ-ի ազդեցությունը համաշխարհային հանրության վրա չափազանց մեծ է»,- ասել Ռաիսին:
Նա նաեւ հավելել է, որ Իրանը միջոցներ է ձեռնարկում համաշխարհային հանրության ուշադրությունը ԱՄՆ-ի հանցագործեների վրա սեւեռելու համար: