|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ղարաբաղը շուտով կսկսի միջազգային կոնվենցիաներին միանալու գործընթացը. այս մասին օրերս ՀՅԴ Արցախի կառույցի երիտասարդական թեւի նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը. տեղեկացնում է karabakh-open.info-ն:
Առաջինը, նրա փոխանցմամբ, կլինի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ «Ի՞նչ է դա մեզ տալիս: Առաջին հերթին մեր քաղաքացիներին է հնարավորություն տալու, որպեսզի լիարժեք պաշտպանեն իրենց իրավունքները երկրի ներսում։ Դուք կարող եք դիմել դատարան՝ հղում կատարելով այդ կոնվենցիաների դրույթների վրա։ Այսինքն ` բազմաթիվ խնդիրներ է այդ քայլով լուծում պետությունը»,-բացատրել է արդարադատության նախարարը: