|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Apple computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստան կատարած այցելության համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում տեղի ունեցող զարգացումների և հեռանկարների, ինչպես նաև երկկողմ համագործակցության կապակցությամբ:
Վոզնյակը Հայաստանից ստացած իր տպավորություններն է ներկայացրել վարչապետին՝ նշելով, որ հիացած է մեր երկրով և նրա քաղաքակրթությամբ:
Սթիվ Վոզնյակը Հայաստանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը ստանալու համար: